-
22.02.2021|
21:06
Ուրեմն, ողջ ԱԱԾ-ն բանուգործը թողած լծվել է մի ֆեյք Գագիկ Սողոմոնյան հայտնաբերելու գործին ու չի կարողանում նրան հայտնաբերել։ Ողջ ԱԱԾ-ն լծվել է Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ձերբակալելեւ գործին, ու անճար հոդվածներից եւ հակաօրինական գործողություններից ավել ոչինչ չի կարողանում բստրել։
-
22.02.2021|
15:51
Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հայ–ռուսական կարևոր հարցերը վերահսկող հանձնաժողով ստեղծել և այդ հանձնաժողովի ղեկավար է առաջարկել նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
-
22.02.2021|
00:26
Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։
-
21.02.2021|
15:38
Հետհեղափոխական ԱԱԾ-ն շատ ունիկալ կառույց է։ Սատանա է բռնում, հակաիշխանական ֆեյք է բռնում, որոնք պարզվում է, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ են անում, ատելություն ու թշնամանք են տարածում։ Էստեղ ակամայից ուզում ես հիշել դասականին՝ «յա, իրո՞ք»։
-
20.02.2021|
16:39
33 տարի առաջ՝ այս օրվանից սկսած փոխվեց իմ կյանքը, ինքնահաստատմանը, սեփական ուժերին և տեսակին հավատալու, արդարության համար պայքարելու, քաղաքակիրթ և բարեկեցիկ աշխարհի մաս դառնալու նպատակ և հնարավորություն ստեղծվեց:
-
20.02.2021|
16:31
Ինձ համար այս պահին անհայտ է, թե ես կամ Անժելա Էլիբեգովան ինչպես կարող ենք ընդհանրապես այս շենքում հայտնվել՝ ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում երեկ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
-
20.02.2021|
16:29
ԱԱԾ-ն «մասկի-շոույով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
20.02.2021|
16:28
Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: Մեր ժողովուրդն իրավունք ունի արժանապատիվ ապրելու, իրավունք ունի իմանալու զոհերի թիվը և մենք պարտավոր ենք նրանց մահվանն ու սխրանքներին տալ իմաստ, պարտավոր ենք զբաղվել անհետ կորածների ճակատագրով և իրավունք չունենք գերիներ ունենալ:
-
20.02.2021|
16:26
Միքայել Մինասյանն անդրադարձել է ԱԱԾ-ի՝ նախօրեին իրականացրած ձերբակալություններին, գրելով.
-
19.02.2021|
19:54
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում անդրադարձել է «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), տեղի ունեցած քննարկմանը «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով: